Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 2 շաբաթ առաջ - 14:56 17-05-2026

Նիկոլ Փաշինյանի ամենամեծ թշնամին ընտրություններում բարձր մասնակցությունն է. Կարպիս Փաշոյան

Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջի գրառումը.

Նիկոլ Փաշինյանի ամենամեծ թշնամին «Ուժեղ Հայաստան»-ը չէ և ո՛չ էլ Քոչարյանն ու Ծառուկյանը։ Մենք՝ առավել ևս։

Նիկոլ Փաշինյանի ամենամեծ թշնամին ընտրություններում բարձր մասնակցությունն է։ Որքան շատ լինի մարդկային հոսքը, այնքան մոտ կլինի Փաշինյանի հեռացումը։ Սրա մասին հրաշալի գիտեն նաև ՔՊ-ում և փորձում են մի կողմից մոբիլիզացնել իրենց ակտիվ զանգվածներին, իսկ մյուս կողմից էլ մարգինալացնել գործընթացը։

Բարձր մասնակցության և Նիկոլի հեռացման առաջնային շարժիչ ուժը Երևանն է։ Եթե Երևանը գա ընտրությունների, Նիկոլը կհեռանա։ Այսինքն, իրական հրեշը Երևանն է, քնած հրեշը, որը պետք է արթնանա։

Ամենևին էլ չեմ փորձում խտրականություն դնել մարզերի և մայրաքաղաքի միջև։ Պարզապես Երևանն է հայության սիրտը, քաղաքական մտքի կենտրոնն ու շարժիչ ուժը։ Միլիոնանոց այդ քաղաքը այսօր մնացել է առանց կառավարման, փնթի, փոշոտ և փոսերով։ Իսկ պատճառը ընտրություններում ցածր մասնակցությունն է։

Նիկոլ Փաշինյանի ընտրողները այս երկրում մեծամասնություն չեն։ Ինչ-որ մի ագրեսիվ փոքրամասնություն փորձում է վճռել երկրի ճակատագիրը։ Երևանցիները չեն գալիս ընտրությունների և հայ ազգի ճակատագիրը վճռում են գյուղերում կառուցված մի քանի մանկապարտեզներով, ասֆալտով և լեդերով։

Բնականաբար այս իշխանության ամենամեծ անբարայականությունը ազգային հարցերի և ասֆալտի ու մանկապարտեզների հակադրումն է։ Մարզերում մարդկանց համոզում են, որ ասֆալտը Արցախի չլինելու շնորհիվ է։ Եվ չկա մեկը, որ ասի մի պարզ բան․ կարելի էր և՛ Արցախ ունենալ և՛ ասֆալտապատված և լուսավորված գյուղեր։ Այս հարցադրման հասցեատերերից մեկը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է։

Այնուամենայնիվ, անցյալը չենք կարող ետ բերել։ Ընդամենը պետք է արձանագրել հետևյալը․ ասֆալտը, մանկապարտեզները և լեդերը չեն կարող վճռել Հայաստանի և հայության ճակատագիրը, խաչ քաշել հազարամյա բովանդակության և պայքարի վրա։ Չենք կարող ասֆալտապաշտության կուռքին զոհաբերել բոլոր ազգային շահերը և ժողովրդի գլխին հարյուր տարով միջանցք բերել, ուրանալ Ցեղասպանությունը, պղծել Ղարաբաղյան շարժումը և կազմաքանդել Հայ Առաքելական եկեղեցին։

Երևան արի, որ Նիկոլը գնա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի