copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 17:05 15-05-2026

Դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից դեպի Էմիլ Դիլանյան փողոց և Նորքի 1-ին նրբանցք տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունը

Ինժեներական նոր ենթակառուցվածքների տեղադրման և ճանապարհի հիմնանորոգման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով 2026 թվականի մայիսի 16-ից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից դեպի Նորք-Մարաշ վարչական շրջանի Էմիլ Դիլանյան փողոց և Նորքի 1-ին նրբանցք տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունը:

Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։