Այսօր՝ մայիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 02։40-ի սահմաններում Հայկավան-Նորապատ ավտոճանապարհին, Հայկավան գյուղի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Ղ․-ն իր վարած «Lexus GX460» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պարսպին և թիթեղյա ցանկապատին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Ավելին՝
սկզբնաղբյուր կայքում: