Ուղիղ եթեր
Ըստ էության 3 շաբաթ առաջ - 21:30 11-05-2026

Ըստ էության․ Նիկոլն ու Մակրոնը համատեղ փորեցին Արցախի գերեզմանը, հիմա էլ Հայաստանինն են ուզում փորեն

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանին։

Նրա հետ խոսել ենք առաջկա ընտրությունների, դրանցից ակնկալիքների, «Գելլափ»-ի հարցումների, Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի շեմը չհաղթահարելու, ձայներ փոշիացնելու մեղադրանքների, երկրորդ և երրորդ նախագահների աջակիցների միջև խորացող լարվածության, Նիկոլ Փաշինյանի համար «գանձ» ընդդիմություն լինելու, ընդդիմության եռագլուխ վիշապ կամ պատերազմի կուսակցություն անվանելու, հանրությանը պատերազմով սպառնալու, ՔՊ նախընտրական ծրագրի, Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի, Մակրոնի հայտարարություների և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոոոնի հայտարարություններին, Վարդանյանը նշեց․ «Մակրոնը և մակրոնատիպ քաղաքական գործիչները ասոցացվում են Նիկոլի, նիկոլատիպ քաղաքական գործիչների հետ: Դրա համար էլ իրար հետ լավ լեզու են գտնում, ինչպես համատեղ փորեցին Արցախի գերեզմանը իրենց գործողություններով և հայտարարություններով, այնպես էլ հիմա ուզում են Հայաստանի գերեզմանը փորել, բայց կարծում եմ ժամանակը եկել է, աշխարհը փոխվում է, հասարակության ու տարբեր ժողովուրդների մոտեցումներն էլ նմանատիպ քաղաքական գործիչների նկատմամբ փոխվում են։ Ինչպես Նիկոլի, այնպես էլ Մակրոնի ու նրա նմանների քաղաքական կյանքը կարճ է և երկար ճանապարհ չունեն այլևս աշխարհաքաղաքական իրողությունների մեջ և որոշակի փոփոխություններից հետո ավելի տրամաբանական, ավելի կազմակերպված, ռացիոնալ և լուրջ քաղաքական իրողությունների, քաղաքական առաջնորդների ու հարաբերությունների ականատես կլինենք»։

Ըստ Վարդանյանի՝ «Հայաստան» դաշինքի անցողիկ շեմը հաղթահարել-չհաղթահարելու մասին խոսակցություններն առնվազն քաղաքական կուրություն են։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել