copy image url
Ներքին Միտք 3 ամիս առաջ - 11:04 10-05-2026

Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները իրականում լսեն նրա ասածները

Թող արտառոց չհնչի, բայց հավաքական ընդդիմադիր դաշտը մի տարօրինակ խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները, նրա քաղաքական հայացքները կիսող նախարարները, սովորական մարդիկ քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները։

Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։

«Շատերը չեն էլ խորանում, թե ինչ է ասում իրենց առաջնորդը։ Իսկ նա ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը։ Ու առաջնորդում է նոր աղետի։

Ստիպենք նրա թիմին ու ծափ տվողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները, որ վաղը չասեն «մենք չգիտեինք, մենք ո՞վ էինք այդ համակարգում, մենք հրաման կատարող էինք, մենք ենթակա մարդ էինք» և այլն, և այլն։

Եթե իրականում լսում են, գիտակցում են, ու այդքանից հետո շարունակում են կանգնել նրա կողքին, մնալ նրա ցուցակներում կամ իրենց պաշտոններին ու նաև շարունակում են ծափ տալ, նշանակում է՝ կիսում են նրա հետ ամբողջ պատասխանատվությունը։ Ակնհայտ է, որ մեր երկիրը մտել է լուրջ փորձությունների շրջան, իրար հետ դժվար ճանապարհ ենք անցնելու և շատ կարևոր է անհատական և թիմային հստակությունները»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է