copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 09:00 09-05-2026

Ուորեն Բաֆեթի անունով ընկերություն, բայց 3439 դրամի պարտք․ Գորիսի թիվ 2 դպրոցի տնօրենի պատմությունը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Գորիսի թիվ 2 դպրոցի տնօրեն Օլյա Ալեքսանյանի ընտանիքի շուրջ ուշագրավ հակասություններ են ի հայտ գալիս։ Մի կողմից՝ ընտանիքի հետ կապվող բիզնեսը կրում է աշխարհահռչակ միլիարդատեր Ուորեն Բաֆեթի հայտնի ընկերություններից մեկի՝ Marmon Group-ի անվան հետ համընկնող «Մարմոն Գրուպ» անվանումը, մյուս կողմից՝ փաստաթղթերը վկայում են նույնիսկ մի քանի հազար դրամի չմարված պարտքերի մասին։ Թե ինչ կապ ունի քարահունջեցի Շահենը Բաֆեթի հետ, փորձենք պարզել։



Հրապարակված տվյալներից երևում է, որ դեռ տարիներ առաջ «ԱրմենՏելը» դատական կարգով փորձել է Օլյա Ալեքսանյանից գանձել 3439 դրամ պարտք։ Թեև գումարը մեծ չէ, սակայն հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ ընտանիքը մի կողմից ներկայանում է «Մարմոն Գրուպ» անունով ընկերությամբ, իսկ մյուս կողմից նույնիսկ հեռախոսակապի փոքր պարտքեր է կուտակում։



Ավելին, ըստ համապատասխան փաստաթղթերի՝ հարկային հաշվետվություններից երևում է, որ Օլյա Ալեքսանյանի ամուսնու կողմից հիմնած՝ «Մարմոն Գրուպ» ՍՊԸ-ն վնասով աշխատող ընկերություն է եղել կամ առնվազն այդպես է ներկայացվել պետական մարմիններին։ Սա արդեն ավելի խորքային հարցերի տեղիք է տալիս՝ արդյոք ընկերությունն իրական տնտեսական գործունեությո՞ւն է ծավալել, թե՞ պարզապես անվան և «բրենդային» ասոցիացիայի հաշվին փորձ է արվել տպավորություն ստեղծել։



Հատկանշական է նաև, որ Marmon Group անվանումը միջազգային բիզնեսում անմիջապես ասոցացվում է Warren Buffett-ի բիզնես կայսրության հետ։ Այդ պատճառով բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Գորիսում գրանցված փոքր ընկերությունը ընտրել հենց այդ անունը, և կա՞ արդյոք որևէ իրական կապ, թե՞ պարզապես փորձ է արվել օգտվել հայտնի բրենդի ազդեցությունից։

Այս պատմության մեջ ուշագրավ հակասությունը հետևյալն է՝ մի կողմից «միլիարդատիրական» անվանումներով ընկերություն, մյուս կողմից՝ 3439 դրամի դատական պարտք ու վնասով գործունեություն ներկայացնող հաշվետվություններ։

Նշենք, որ Օլյա Ալեքսանյանը Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն է նշանակվել 2025 թվականի փետրվարի 5-ին՝ Սյունիքի մարզպետի որոշմամբ։ Մինչ այդ նա նույն պաշտոնը զբաղեցնում էր որպես ժամանակավոր պաշտոնակատար։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան

Ձեզ գուցե հետաքրքրի