Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:05 08-05-2026

Մարդիկ կարծում են՝ դա անցում է. Աբովյան փողոցի «գորգը» վարորդներին ու անցորդներին թյուրիմացության մեջ է գցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Oragir.News-ը զրուցել է քաղաքացիների հետ, որոնք անցնում էին Աբովյան փողոցում՝ Alexander Hotel-ի դիմաց պատկերված գորգանման նկարազարդման վրայով։

Քաղաքացիների մի մասը նշում էր, որ նախաձեռնությունը հետաքրքիր և գունեղ լուծում է քաղաքային միջավայրի համար, սակայն միաժամանակ ընդունում էին, որ այն թյուրընկալման տեղիք է տալիս, քանի որ շատերն այն շփոթում են հետիոտնային անցման հետ։

«Առաջին անգամ եմ տեսնում։ Անկեղծ ասած՝ առանձնապես բան չեմ կարող ասել, ուղղակի հետաքրքիր էր։ Բայց մի բան կա՝ կարծես անցում լինի, մինչդեռ անցում չէ։ Երևի մարդիկ շփոթվում են»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ գաղափարը օրիգինալ է և քաղաքի տեսքին նոր գույներ է հաղորդում։

«Շատ գունագեղ է դարձել, հետաքրքիր ու օրիգինալ մտահղացում է։ Կուզենայի, որ քաղաքում նման լուծումներ շատ լինեն։ Նույնիսկ թոռնիկիս շատ դուր եկավ»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ քաղաքացիներն ընդունում էին, որ գորգանման պատկերն իսկապես կարող է մարդկանց շփոթեցնել։

«Մտահոգությունն այն է, որ մարդիկ դա օգտագործում են որպես անցում, մինչդեռ օրինական անցումը վերևում է։ Այդ առումով կարող է խաբուսիկ լինել։ Բայց երևի ժամանակի ընթացքում մարդիկ կսովորեն»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Հիշեցնենք, որ Աբովյան փողոցում տեղադրված գորգանման նկարազարդումը վերջին օրերին ակտիվ քննարկումների թեմա է դարձել սոցիալական ցանցերում։ Քաղաքացիների մի մասը կարծում է, որ այն շփոթություն է առաջացնում վարորդների և հետիոտների համար, քանի որ հեռվից նմանվում է հետիոտնային անցման։ Արդյունքում՝ որոշ վարորդներ կտրուկ արգելակում են կամ դանդաղեցնում ընթացքը՝ կարծելով, թե հետիոտնային անցում է, ինչը երբեմն վթարային իրավիճակների պատճառ է դառնում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը