copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 10:34 08-05-2026

Ընդդիմության ճամբարում տեղի է ունեցել ամենաիսկական համախմբումը, որովհետև այն ոչ թե անձերի կամ պաշտոնների մասին է, այլ՝ սկզբունքների. Վահե Հովհաննիսյան

Հայաստանում նոր սոլիդ իշխանության ձևավորման մեծ շանսը պայմանավորված է նրանով, որ գործող իշխանությունը չունի որևէ սոցիալական շերտի ընդգծված բացահայտ աջակցությունը։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ինչ կլինի քարոզարշավի վերջում․

Քարոզարշավի առաջին օրը իրավիճակը ճիշտ հասկանալը և դրանից ճիշտ հետևություններ անելը կանխորոշելու է հունիսի 7-ի պատկերը։

1. Զարգացումները պայմանավորվում են ոչ թե ընդդիմության բարձր վարկանիշով, այլ՝ իշխանության ցածր վարկանիշով։ Սա էապես փոխում է վիճակը, որովհետև ընդդիմության դեմ պայքարի գործիքակազմը չի լուծելու հիմնական խնդիրը, այլ բերելու է նոր սցենարների։

2. Ընդդիմության ճամբարում տեղի է ունեցել ամենաիսկական համախմբումը, որովհետև այն ոչ թե անձերի կամ պաշտոնների մասին է, այլ՝ սկզբունքների։ Հասարակությունը սա ֆիքսել է։

3. Ժողովուրդը, հասարակության բոլոր շերտերը համատարած ուզում են փոփոխություններ։

4. Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը։ Հայաստանի պատմության մեջ սա առաջին անգամ է։ Բացատրությունը մեկն է. իշխանությունը մեծ հաշվով ասելիք չունի, ծրագրային ոչինչ առաջարկելու չունի սեփական ժողովրդին։ Եվ ամեն ինչ անելու է՝ դիմացինների ծրագրային գործելաոճին խոչընդոտելու համար։ Պետք է չներքաշվել այս ծուղակի մեջ։

5. Սպասել «մոլդովական» սցենարին, զգուշանալ «ռումինականից»։ Չի բացառվում, որ իշխանությունը դատարանների միջոցով խոչընդոտի այս կամ այն ուժի մասնակցությանը և (կամ) ընտրությունների արդյունքում պարտվելուց հետո, փորձի չեղարկել դրանք։ Հիշենք, որ նոր ԱԺ-ն իր լիազորություններն անմիջապես չի ստանձնում։ Ուրեմն պետք է պատրաստ լինել նման զարգացումների։

6. Հայաստանում նոր սոլիդ իշխանության ձևավորման մեծ շանսը պայմանավորված է նրանով, որ գործող իշխանությունը չունի որևէ սոցիալական շերտի ընդգծված բացահայտ աջակցությունը։ Սա նոնսենս է, նման բան չի լինում։ Իշխանությունը պարտվում է բոլոր սոցիալական շերտերում, պարտվում է Երևանում, մյուս քաղաքներում ու նաև գյուղերում։

7. Փաշինյանը նոր արհեստական սոցիալական խավեր է ստեղծել. նա պրեմիալիստների և ինֆոտեռորի տակ գտնվող շերտի ղեկավարն է։ Շատ կարևոր է սա հասկանալը, որ հնարավոր լինի աշխատանքի ճիշտ թիրախներ ընտրել։ Պետք է ճիշտ ձևակերպումներով խոսել պետական համակարգի հետ և համբերատար աշխատել ինֆոտեռորի դեմ։

8. Եվ ամենակարևոր սկզբունքներից մեկը. ազնիվ լինել միմյանց հետ՝ ընդդիմության ներսում, և հասարակության հետ»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան