copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 19:24 05-05-2026

Ոստիկանությունը բազմաքայլ խաբեությամբ առգրավել ու ետ չի վերադարձնում «Բոլորին դեմ եմ»-ի ավտոբուսը

«Բոլորին դեմ եմ» շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

Ոստիկանությունը բազմաքայլ խաբեությամբ առգրավել ու ետ չի վերադարձնում «Բոլորին դեմ եմ»-ի ավտոբուսը։

Ավտոբուսը կայանված էր Նժդեհի արձանի մոտ, կարմիր գծերի վրա, առանց որևէ խախտման։

Մեզ հետ կապվում են պարեկային ոստիկանության ծառայողները ու հայտնում, որ Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի հետ կապված կարիք կա տարածքը ազատել մեքենաներից ու խնդրում են, որ հանենք ավտոբուսը

Չնայած նրան, որ կարող էինք ոչինչ չձեռնարկել օրինական կայանված մեքենան տեղափոխելու հարցում, բայց որոշում ենք այնուամենայնիվ կազմակերպել տեղափոխումը չխոչընդոտելու պետական արարողության կոկիկ կազմակերպմանը։

Այդ պահին մեր D կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդը, ով կարող էր ավտոբուսը վարել քաղաքում չէր, ըստ այդմ ստիպված փորձում ենք մարդ գտնել ով գոնե տեխնիկապես կարող է վարել սովետական այդ ավտոբուսը։

Վերջապես փորձառու վարորդ ենք գտնում, ով տեխնիկապես կարող է վարել մեքենան, բայց չունի D կարգի վկայական։

Գնում ենք տեղում պարեկներին ներկայացնում իրավիճակը, բացատրում, որ կամ պիտի տեղափոխի համապատասխան վկայական չունեցող վարորդը, կամ մենք այլ լուծում չունենք թող իրենք տեղափոխեն։ Նրանք ասում են, որ խնդիր չկա, խնդրում են տեղափոխել Կենտրոնից, կայանել Ս. Դավիթ կայարանի տարածքում։

Կայարան տանելու ճանապարհին, մի ուրիշ պարեկ կանգնացնում է մեքենան առանց որևէ խախտման փաստ մատնանշելու։ Վարորդական իրավունքի ստուգման արդյունքում «պարզում է», որ D կարգ չկա ու նախաձեռնում տուգանային հրապարակ տեղափոխելու գործընթաց։

Մենք բացատրում ենք իրավիճակը, ասում, որ կապ հաստատի այն մյուս պարեկների հետ ու ճշտի եղելությունը։ Բնականաբար որևէ քայլ չի ձեռնարկում։ Մենք ենք գնում այն պարեկների մոտ ում հետ պայմանավորվել էինք սառը դեմքով ասում են, մենք կապ չունենք, գնացեք։

Ընթացքում գալիս է բարձրաստիճան մի ոստիկան, ասում, որ ինքը հասկանում է ինչ է կատարվել, բայց ավելի լավ է հիմա տանեն տուգանային հրապարակ, հաջորդ օրը գնանք վերցնենք։

Այստեղ սկսվում է ամենաիրական աբսուրդը։ Մենք ասում ենք` տարեք։ Չեն կարողանում։ Վարորդ չունեն, որ կարողանա վարել այդ ավտոբուսը։ Ի վերջո մեր D կարգ չունեցող վարորդին խնդրում ենք, օգնում է, որ կարանան քշեն տանեն ավտոբուսը տուգանային հրապարակ։

Առ այսօր տարատեսակ պատճառաբանություններով, արդարացումներով ու բյուրոկրատական լաբիրինթոսներով ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել մեր ավտոբուսը։ Մեր գնահատմամբ Ոստիկանությունը այս թակարդը լարել է դիտավորյալ, մեր քարոզչական ավտոբուսը առգրավելու համար։
Պետք է խոստովանենք, որ զղջում ենք պետական արարողակարգային միջոցառմանը չխոչընդոտելու համար, այսուհետ այլ կերպ կվարվենք։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել