copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 14:18 05-05-2026

Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա

Երևանում մայիսի 5-ին կեսօրից հետո, 6-8-ին, 9-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Մայիսի 9-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում մայիսի 5-ի ցերեկը, 6-9-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ: Մայիսի 6-8-ին գիշերային ժամերին առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մայիսի 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 5-ի ցերեկը, 6-ին աստիճանաբար կնվազի՝ 3-6 աստիճանով, մայիսի 7-9-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ