copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 22:13 04-05-2026

Նա ամեն քայլին կլինի երեխայիս կողքին. Խորեն Լևոնյանի կնոջ խոստովանությունը սկեսրայրին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան Խորեն Լևոնյանի կինը՝ Էմման, սոցիալական հարթակներում կիսվել է անչափ ջերմ և հուզիչ գրառմամբ, որը նվիրված է սկեսրայրին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Լևոնյանին։

Էմման խոսել է պապիկի դերի կարևորության և այն մեծ սիրո մասին, որն իրենց երեխան ստանում է նրանից։ Իր գրառման մեջ Էմման նշել է, որ սեփական փորձից գիտի՝ որքան կարևոր է պապիկների ներկայությունը երեխայի կյանքում։ Նա ընդգծել է, որ պապիկն այն մարդն է, ում սերը թոռան հանդեպ անսահման է։

«Ես մեծացել եմ պապիկների սիրո մեջ ու լավ գիտեմ, թե ինչ ջերմություն ու ուժ է տալիս նրանց ներկայությունը։ Պապիկը այն մարդն է, ով միշտ ունի ժամանակ ու միշտ ունի անսահման սեր իր թոռան համար։ Ու հիմա, նայելով երեխայիս, երջանկանում եմ, որովհետև նա ունի հրաշալի պապիկ»,- գրել է նա։

Էմմայի խոսքով՝ Արմեն Լևոնյանը ոչ միայն սիրող պապիկ է, այլև հենարան, ով պատրաստ է լինել իր թոռան կողքին նրա կյանքի յուրաքանչյուր կարևոր պահին։

Հետևորդները բարձր են գնահատել Էմմայի այս անկեղծությունը՝ նշելով, որ Լևոնյանների ընտանիքում տիրող համերաշխությունն ու հարգանքը օրինակելի են։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը