Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:30 04-05-2026

Նիկոլը «քռչապետ» ա․ քանի ինքը կա, իրա կողքին ոչ ոք չի լինի․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում Հայաստան է այցելել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Հայաստանի ղեկավարությունն ավելի վաղ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ով օրերս տեսանյութ է հրապարակել, հույս է հայտնել, որ Մակրոնին կցուցաբերվի շատ ջերմ, բարեկամական և ճոխ ընդունելություն, ինչպես նախկինում՝ երևանյան զբոսանքների ժամանակ, երբ այն ուղեկցվել է ջերմ շփումներով և գրկախառնություններով, քանի որ Էմանուել Մակրոնը միշտ Հայաստանի կողքին է եղել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Փաշինյանի հետ, որ Մակրոնը միշտ Հայաստանի կողքին է եղել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ համաձայն չէ այդ մտքի հետ, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Չէ երևի, Մակրոնն ինչ ա իրանից ներկայացնում, որ մի բան անի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Հայաստանի կողքին միշտ Ռուսաստանն է եղել։ «Չէ, որովհետև դա ճիշտ չէ։ Հայաստանի կողքին միշտ Ռուսաստանն է եղել։ Մակրոնն ով ա ինքը, «պետուխ»։ Ով էկել ա էդ 50-ից, մի քանի փոքր պետության ղեկավարներն են, որ խելքը գլխին ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ դրական պատասխան տվեց, նշելով․ «Այո, իհարկե։ Ինքն առաջինն էր պատերազմի ժամանակ գոռում-գոչում՝ դադարեցրեք։ Ինքը միշտ մեր կողքին է եղել»։

«Ոչ, քանի ինքը կա իրա կողքին ոչ մեկ չկա, որովհետև ինքը քռչապետ ա, քռչերն են կողքը»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան