copy image url
Ավելին 4 ամիս առաջ - 10:50 03-05-2026

92-ամյա տատիկը գերազանցել է արագությունը և զրկվել մեքենայից

Ֆրանսիական ոստիկանությունը ցնցված է. մայրուղու վրա արագության կրկնակի գերազանցման համար կանգնեցվել է Porsche 911 GT3 մակնիշի սպորտային մեքենա, որի ղեկին 92-ամյա տարեց կին էր:

510 ձիաուժ հզորությամբ մեքենան սլանում էր 228 կմ/ժ արագությամբ: Տարեց վարորդն իր վարելաձևը բացատրել է նրանով, որ ցանկացել է սպորտային մեքենայից ստանալ առավելագույնը՝ ի հիշատակ իր հանգուցյալ ամուսնու, որը սպորտային մեքենաների մեծ երկրպագու էր:

Չնայած բացատրությանը՝ իրավապահներն անմիջապես առգրավել են ավտոմեքենան՝ այն համարելով լուրջ վտանգ ճանապարհային երթևեկության համար:

Միջադեպը Ֆրանսիայում քննարկումների առիթ է դարձել քանի որ երկրում վարորդական իրավունքը տրվում է ցմահ, շատերն այժմ պահանջում են օրենսդրական փոփոխություններ՝ թոշակառու վարորդների համար պարտադիր բժշկական զննումներ սահմանելու նպատակով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող