Ներքին Նրանց կարծիքով 2 ամիս առաջ - 20:35 02-05-2026

Առհասարակ ոչ մի երկրում նորմալ չեն մամուլի սահմանափակումները՝ կլինի Փաշինյանը, թե Թրամփը․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության 2026 թվականի զեկույցը փաստում է՝ Հայաստանը զգալի նահանջ է գրանցել Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում։ 180 երկրների շարքում ՀՀ-ն զբաղեցրել է 50-րդ հորիզանականը՝ նախորդ տարվա 34-րդ տեղի համեմատ։

Թարմացված տվյալներով՝ Հայաստանն այս տարի 180 երկրների շարքում 67,02 միավորով զբաղեցրել է 50-րդ հորիզանականը մինչդեռ 2025թ 73,96 միավորով 34-րդ տեղում էր։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը մամուլի ազատության հետընթաց է գրանցել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա նորմալ չի, որոշներն էլ ասացին, որ լրագրողներն էլ պետք է պրոֆեսիոնալ լինեն։

«Ոչ, նորմալ չի, չեմ ուզում լսեմ նրա անունը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա նորմալ չէ։

«Առհասարակ նորմալ չի մամուլի ազատության սահմանափակումները ախարհի որևէ երկրում կլինի Նիկոլ Փաշինյանը, Թրամփը, ով ուզում ա լինի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ցանկացած հարցին պետք է երկկողմանի նայել։

«Իհարկե ոչ, բայց ցանկացած հարցին պետք ա 2 կողմից նայես, լրագրողներն էլ պետք է պրոֆեսիոնալ լինեն։ Նիկոլ Փաշինյանի մասին էլ են ասում, որ փող ա վերցրել մարդկանց գլխին սարքել ա»,- ասաց նա։

«Դիրքերը վատացել է, բոլորս էլ տեսնում ենք, բայց ով ա մեղավոր չեմ կարա սեմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել