copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 20:06 01-05-2026

Արտակարգ դեպք Երևանում․ քաղաքացու կողմից իրեն պատկանող «Vaz 2106»-ը զոդելու ժամանակ հրդեհ է բռնկվել

Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 1-ին գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Ազատամարտիկներ 3-րդ նրբանցքի 5-րդ տան մոտ ավտոմեքենան զոդելու ժամանակ հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՊԾ Երևանի քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված