Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ապրիլի 30-ի նիստում մերժեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար և գործարար Սամվել Կարապետյանի՝ հոր գերեզմանին այցելելու խնդրանքը։ Դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը, որով առաջարկվում էր ժամանակավորապես փոխել խափանման միջոցը՝ տնային կալանքից վարչական հսկողության։ Դատավորը նշեց, որ այս երկու միջոցներն իրարից խիստ տարբերվում են, և միջնորդությունը բավարարելու համար չկան համապատասխան իրավական հիմքեր։
Սարգիս Կարապետյանի մահվան տարելիցը մայիսի 7-ին է։ Նա հուղարկավորված է Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Լեռնահովիտ գյուղում։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Բարոյակա՞ն է, որ դատարանը Սամվել Կարապետյանին թույլ չտվեց այցելել հոր գերեզմանին»։
Հարցվածների մի մասը նշեց, որ դա շատ սխալ է և ամոթ, որոշներն էլ անբարոյանկան որակեցին նման որոշումը։
«Ոնց կարա բարոյական լինի, ամոթ ա մեր ազգին»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի օրոք դատական համակարգում հնարավոր չէ գտնել արդարություն։
«Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ չկա դատավոր, որ իմ ասածները չանի, նաև էդ դատավորներն են Նիկոլ Փաշինյանի համար դարձել անբարոյական։ Էսօր դատական համակարգում գտնել արդարություն, նույնն ա, որ Նիկոլի ղեկավարած երկրում խաղաղություն գտնենք»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ մեր ազգը պետականամետ չէ։ «Սրանց արած որ մի բանն ա բարոյական էղել, որ դա լինի, բայց մեզ հասնում ա, որովհետև էս ազգը պետականամետ չի, իրանք փորամետ են, մենակ իրանց փորի մասին են մտածում, թե վաղը էդ փորը հետո որտեղ պետք ա կշտացնեն, չգիտեմ»,- ասաց նա։
«Անբարոյական ա սարսափելի, անասուն են դրանք, ոչ մի բան չեն հասկանում։ Էդ անասունը չի մտածում, որ մի օր իրաա վերջը գալու ա, իրան թվում ա, որ ինքը կարող ա փախնի, որ երկիրն էլ գնա մորթելու են»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․
Արփինե Նավասարդան