copy image url
Ներքին Արտաքին 2 ամիս առաջ - 19:56 30-04-2026

Տուապսեում ԱԹՍ-ների հարձակումից վնասվել է Շահմելյանների տունը. մանրամասներ

Նավթավերամշակման գործարանի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է Տուապսեի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի` Շահմելյանների տունը:

Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Ռուսաստանի հայերի միության Տուապսեի շրջանի նախագահ Տիգրան Պողոսյանը՝ հստակեցնելով, որ նրանց տունը գտնվում է նավթագործարանի անմիջական հարևանությամբ:

«Կարևորը` մարդիկ չեն տուժել, ընտանիքում անչափահաս երեխաներ կան։ Վնասվել են պատուհանները, դռները և տանիքը։ Մեր համայնքն արդեն կապ է հաստատել նրանց հետ՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար»,- ասաց Պողոսյանը։

Նա հավելեց` այն թաղամասում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, շատ հայեր են ապրում։ Ընդհանուր առմամբ Տուապսեի շրջանում բնակվում է 23 հազար հայ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: