Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 15:32 29-04-2026

Ինձ թիրախավnրnւմ են և նվաuտացնում. ոչ մի դաշնային կանցլեր մինչ օրս ստիպված չի եղել նման բան հանդուրժել. Մերց

Ինձ գրոհում են և նվաստացնում. ոչ մի դաշնային կանցլեր մինչ օրս ստիպված չի եղել նման բան հանդուրժել: Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Spiegel պարբերականին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին-ը:

«Ես միայն հազվադեպ եմ մտնում սոցցանցեր: Բայց եթե նայեք, թե ինչեր են այնտեղ իմ մասին տարածում, ինչպես են ինձ թիրախավորում ու նվաստացնում՝ ոչ մի դաշնային կանցլեր մինչ օրս ստիպված չի եղել նման բան հանդուրժել: Ես չեմ բողոքում, բայց դա է իրականությունը»,- հայտարարել է Մերցը:

Մերցի կարծիքով՝ նախկին կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես ստիպված է եղել շատ բան հանդուրժել, բայց նա փորձում էր ներշնչել բնակչությանը, թե ամեն ինչ այնքան էլ վատ չի լինի, եթե ընտրեն իրեն:

«Չէ՞ որ նա միշտ ասում էր, թե չի ցանկանում անվտանգության քաղաքականությունը հակադրել սոցիալական քաղաքականությանը: Մենք այլևս չենք կարող մեզ նման բան թույլ տալ»,- ասել է Մերցը:

Միևնույն ժամանակ, կանցլերն ընդունել է, որ իր բառապաշարը հաճախ տարակուսանք ու վրդովմունք է առաջացնում տեղեկատվական դաշտում:

«Ես ասում եմ այն, ինչը համարում եմ ճիշտ, և ընդունում եմ այն փաստը, որ դա բուռն վեճեր է հարուցում: Այնուամենայնիվ, ես նաև նկատում եմ, որ նման խոսքերը բախվում են գերնյարդային հանրության հետ, որին հեշտ է հունից հանել: Չնայած դրան, ես մտադիր չեմ դրժել ինքս ինձ»,- նշել է նա:

Ավելի վաղ Մերցը դարձել էր երկրի ամենաանհայտ քաղաքական գործիչը՝ համաձայն Bild թերթի համար INSA ինստիտուտի իրականացրած նոր հետազոտության: Ըստ հետազոտության տվյալների՝ Մերցը զբաղեցրել է 20 հորիզոնականներից վերջինը՝ հավաքելով միջինը 2,9 միավոր գնահատական:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան