copy image url
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 20:40 27-04-2026

Թուրքիան և Ադրբեջանը Թուրանի բանակն են ձևավորում․ Հայկ Նահապետյան

Մերի Հակոբյան

Լրագրող

Ստամբուլում և Իզմիրում անցկացվող EFES-2026 բազմազգ զորավարժություններին մասնակցող Ադրբեջանի զինծառայողների խումբը մեկնել է Թուրքիա, հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։

Նահապետյանի խոսքով՝ այսպիսի զորավարժությունները միայն մասնագիտական պատրաստվածության բարձրացման նպատակ չեն հետապնդում։

«Այս զորավարժություններն ուղղված չեն միայն մասնակից երկրների զինանձնակազմի մասնագիտացումը բարձրացնելուն։ Կոնկրետ մարտական խնդիրներ են դրվում, իմ կարծիքով՝ կա՛մ հարձակողական, կա՛մ պաշտպանական, խոշորամասշտաբ, լայնածավալ։ Սա նշանակում է՝ արդեն այլ պետությունների հետ ռազմական բախում կանխարգելելու կամ հարձակվելու պարաստվելու նշանակություն ունեն»,- ասաց նա։

Փորձագետի գնահատմամբ՝ տարածաշրջանային զարգացումների համատեքստում չի կարելի անտեսել նաև Իրանի գործոնը։

«Սկզբունքորեն չեմ բացառում, որ եթե Իրանի դեմ ցամաքային օպերացիա կազմակերպվի, ամեն դեպքում այնտեղ մեծաքանակ զինանձնակազմ պետք է տեղակայվի»,- նշեց Նահապետյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը հետևողականորեն ուժեղացնում են ռազմական համագործակցությունը։

«Թուրքիան էլ է պատրաստում Ադրբեջանի հետ միասին։ Եվ իրենք շատ բնական ձևով հասկանում են՝ առաջին երաշխիքը զինվածությունն է և դաշնակիցների ռազմական աջակցությունը»,- ասաց նա։

Նահապետյանի կարծիքով՝ Ադրբեջանի մասնակցությունը նման զորավարժություններին նոր ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար։

«Ես կարծում եմ, իհարկե, Ադրբեջանի զինուժի մասնակցությունը, նրանց մարտական պատրաստությունը, բարոյահոգեբանական վիճակի ավելացումը և այլն բերելու է բնականաբար մեզ համար որոշակի ռիսկերի կրկին անգամ»,- ընդգծեց նա։

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի Կարս նահանգում տեղի են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի մասնակցությամբ զորավարժություններ։ «Հեյդար Ալիև-2026» համատեղ գումարտակային մարտավարական խմբի զորավարժությունները ուղեկցվել են մարտական ​​​​հրաձգության միջոցով առաջադրանքների կատարմամբ:

Նշենք նաև, որ EFES-2026 բազմազգ զորավարժության ֆորմալ նպատակն է ամրապնդել մասնակից երկրների ստորաբաժանումների միջև համակարգումը խոշորամասշտաբ գործողությունների ընթացքում, բարելավել մարտական ​​պատրաստվածությունը և կատարելագործել գործնական հմտությունները։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը