Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 14:58 27-04-2026

Իրավունքներս խախտված են. դիտարկում ենք Դանիել Իոաննիսյանի դեմ քրգործ հարուցելու հարցը. Աննա Հակոբյան

Իրավունքներս խախտված են, Դանիել Իոաննիսյանի դեմ դիտարկում ենք հնարավոր քրեական գործ հարուցելու հարցը:

Այս մասին հրատապ ասուլիսի ժամանակ հայտնեց Աննա Հակոբյանը:

«Մամուլի հրապարակումներից և «Անկախ դիտորդ» դաշինքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Անկախ դիտորդ»-ը ապրիլի 22-ին դիմում է ներկայացրել և ուղարկել վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել ընտրություններին նախորդող այս փուլում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։

Իրենք քարոզչական ուղղակի փաստեր չեն հայտնաբերել, սակայն հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու իմ կերպարը ասոցիացրել են իշխող քաղաքական ուժի հետ։ «Իմ քայլը» ասոցիացվում է «Քաղաքացիական պայմանագրի» հետ, և ինչպես նշված է «Ազատության» հոդվածում, եթե վարչական դատարանում ապացուցվեն «Իմ քայլը» հիմնադրամի խախտումները, ինձ սպառնում է տուգանք՝ մինչև 6 միլիոն դրամի չափով։

Ես այժմ հայտարարում եմ, որ սույնով խախտվել են իմ սահմանադրությամբ մի շարք օրենքներով և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները։

Մասնավորապես, սահմանադրության հոդված համար 7-ը՝ ընտրական իրավունքի սկզբունքները, սահմանում են. «Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա գաղտնի քվեարկությամբ, իմ հանդեպ խախտվել է սահմանադրության այս հոդվածը:

Հաշվի առնելով վերոնիշյալը՝ խնդրել եմ իմ փաստաբանական թիմին ուսումնասիրություն կատարել նախաձեռնելու հետևյալ երկու գործողությունները՝ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը, և երկրորդ՝ «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին հեղինակությանը հասցրած վնասները հատուցելու պահանջով»,- ասաց Աննա Հակոբյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը