copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 19:47 26-04-2026

Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի երեկոն. ինչպես է երգիչն արձագանքել պարուհուն

Հայկական շոու-բիզնեսի ամենասիրված և օրինակելի զույգերից մեկը՝ Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը, օրերս վայելել են իրենց երեկոն Studio City-ում գտնվող հայտնի ռեստորաններից մեկում։

Երեկոյի ընթացքում, երբ հնչել է ռիթմիկ երաժշտություն, ռեստորանի պարուհիներից մեկը՝ սև, նրբագեղ զգեստով, մոտեցել է այն սեղանին, որտեղ նստած է եղել երգիչը։ Նա սկսել է պարել հենց Մարտին Մկրտչյանի կողքին։

Համացանցում հայտնված լուսանկարներում (որոնք ֆիքսվել են հենց ռեստորանի ինստագրամյան էջի սթորի բաժնում) երևում է, թե ինչպես է պարուհին էներգիկ պարում, մինչ Մարտին Մկրտչյանի նստած է սեղանի շուրջ։

Նման իրավիճակներում շատերը կարող էին կաշկանդվել կամ չհասկանալ ինչ անել, սակայն Մարտին Մկրտչյանը շատ քաղաքավարի ձևով է ընդունել պարը։ Երգիչը պահել է իրեն որպես իսկական ջենթլմեն. նա ժպտացել է և ծափահարել պարուհուն՝ գնահատելով նրա արվեստը, սակայն միաժամանակ պահպանել է հարգալից պահվածք։

Նա այդ պահվածքով ցույց է տվել, որ նա հարգում է թե՛ պարուհու աշխատանքը, թե՛ ամենակարևորը՝ իր կնոջը՝ Հռիփսիմեին, ով նույնպես ներկա է եղել երեկոյին։ Մարտին Մկրտչյանն իրեն պահել է այնպես, որ կինը ոչ մի վայրկյան չնեղվի կամ անհարմար չզգա։

Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը արդեն երկար տարիներ է, ինչ ամուսնացած են և համարվում են հայկական էստրադայի ամենակայուն ու ներդաշնակ զույգերից մեկը։ Նրանք ոչ միայն համատեղ ստեղծագործում են և ունենում հաջողված դուետներ, այլև միասին մեծացնում են իրենց զավակներին։ Նրանց երկրպագուները մշտապես հիանում են զույգի ջերմ ու սիրով լի հարաբերություններով, որոնք երևում են ինչպես բեմում, այնպես էլ առօրյա կյանքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին