copy image url
Ներքին Արտաքին 2 ամիս առաջ - 09:35 25-04-2026

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում

Ապրիլի 24-ին Լատվիայում՝ Ռիգայի Žanis Lipke Memorial հուշահամալիրում, տեղի է ունեցել Մեծ Եղեռնի 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում։ Այս մասին հայտնում է Լատվիայում ՀՀ դեսպանությունը։

Միջոցառումը մեկնարկել է հայազգի նկարչուհի-արվեստագետ Կարինե Պարոնյանցի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Նռան լույսը» ցուցահանդեսի բացմամբ, որն իր մեջ ներառում է միջոցառումների շարք։ Ցուցահանդեսը կշարունակի գործել մինչև տարեվերջ։

«Բացման խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպանության հյուպատոս Արևիկ Մարգարյանը՝ ընդգծելով, որ, չնայած միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին, ցեղասպանության վտանգը շարունակում է արդիական մնալ՝ ընդգծելով, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր հասնել ցեղասպանություն հանցագործության կանխարգելմանն ու բացառմանը՝ նշելով նաև, որ Հայաստանը պարտավորություն է զգում շարունակաբար և հետևողականորեն ներգրավված լինել նման հանցագործությունների հայտնաբերմանը, ահազանգմանը, կանխարգելմանն ու վերացմանը միտված նախաձեռնություններում:

Հիշատակի երեկոն ուղեկցվեց դուդուկահար Տիգրան Թումանյանի կողմից՝ Սայաթ Նովայի և Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ և լատվիացի դերասան Գունդար Աբոլինշի կողմից Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գրքից հատվածների ընթերցմամբ։

Միջոցառմանը ներկա էին Լատվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Բալթյան երկրների թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ով աղոթք մատուցեց՝ նվիրված սուրբ նահատակների հիշատակին, լատվիացի մտավորականներ, արվեստագետներ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում