Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 20:28 24-04-2026

Ոչ մի բան մոռացված չի և չի մոռացվելու երբեք. Ռոբերտ Քոչարյանը հարգեց Ցեղասպանության զոհերի հիշատակը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի և թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նա նշեց, որ Հայաստանի ոչ մի կառավարություն, ոչ մի քաղաքական գործիչ չի կարող փակել Հայոց ցեղասպանության էջն ու մոռացության մատնել այն։

«Կարծում եմ` այս հոսքից տեսնում եք, որ ոչ մի բան մոռացված չէ, ժողովուրդը ցեղասպանության փաստի նկատմամբ իր կարծիքն արտահայտում է հենց այսպես, և ոչ մի կառավարություն, ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի կուսակցություն չի կարող փակել այս էջն ու մոռացության մատնել»,– ասաց ՀՀ 2-րդ նախագահը:

Լրագրողների հարցին, թե հնարավոր է` Հայոց ցեղասպանության հարցն ուղղակի փակվի Թուրքիայի պահանջով, Քոչարյանը պատասխանեց` որևէ մեկին դա անել չի հաջողվի։

Անդրադառնալով երեկ Թուրքիայի դրոշն այրելուն՝ Քոչարյանն ասաց. «Ես որևէ երկրի դրոշ վառելու կողմնակից չեմ, բայց սա ընդունված բողոքելու տարբերակ է, եթե կա երկիր, որի քաղաքականությունը այլ երկրին ցավ է պատճառում, ապա սա բողոքի արտահայտման ձև է»:

Քոչարյանը հիշեցրեց, որ իր նախագահության օրոք բազմաթիվ երկրներ ճանաչել են Ցեղասպանության փաստը, և եթե ՀՀ ներկայիս իշխանությունը շարունակեր այս գործը, ի վերջո Հայոց ցեղասպանություն փաստը ժխտելն անիմաստ կդառնար նաև Թուրքիայի համար։

Մանրամասները՝ տեսանյութում:






Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է