copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 17:42 24-04-2026

Մենք հիշում ենք. Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս միացել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմանը:

Աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստը, ով մշտապես բարձր է պահում Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում, սոցցանցերի իր էջում հարգանքի տուրք է մատուցել նահատակների հիշատակին:

Իր ինստագրամյան էջի «Սթորի» բաժնում 37-ամյա խաղացողը հրապարակել է խորհրդանշական լուսանկար, որտեղ պատկերված են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակն ու Հայոց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկը։

Մխիթարյանը լուսանկարին կից կատարել է հակիրճ, բայց ազդեցիկ գրառում երկու լեզվով՝ ուղերձը հասանելի դարձնելով նաև իր միլիոնավոր օտարերկրյա հետևորդներին. «1915. Մենք հիշում ենք, WE REMEMBER, 24.04»:

Հենրիխ Մխիթարյանը տարիներ շարունակ օգտագործում է իր հեղինակությունն ու հարթակները՝ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայաստանի պատմության և արդարության հարցերին հրավիրելու համար:

Նրա այսօրվա հրապարակումը ևս մեկ անգամ փաստում է, որ անկախ բնակության վայրից և ակումբային զբաղվածությունից, նա մնում է իր ազգի հետ՝ վառ պահելով պատմական հիշողությունը:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել