Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 22:18 23-04-2026

Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ. խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին` ապրիլի 23-ին, Երևանում ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը, «Արմենպրես»-ին ասել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը

«Վարչապետ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր ավանդական ջահերի երթի մեկնարկից առաջ մասնակիցները Հանրապետության հրապարակում այրեցին Թուրքիայի դրոշը «պայքար» վանկարկումների ներքո: