copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 20:13 21-04-2026

Ինչու Սամվել Կարապետյանի անունը նախընտրական ցուցակում չկա. Գոհար Մելոյանի պարզաբանումը

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի թիմը Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցի «Ուժեղ Հայաստան» անվանումով դաշինքով։

Դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դաշինքի անվանումից Սամվել Կարապետյանի անունը հանել են ԱԺ–ի ընդունած օրենսդրական փոփոխությունների արդյունքում։

Նրա խոսքով` անվան փոփոխության մասին շուտով համապատասխան փաստաթղթերը կներկայացնեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Մելոյանի դիմումի հիման վրա վաղը ԿԸՀ–ում արտահերթ փակ նիստ է տեղի ունենալու։

Դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպման ժամանակ հրապարակվեց նաև դաշինքի նախընտրական ամբողջ ցուցակը։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու Սամվել Կարապետյանի անունը չկա ցուցակում։

«Սամվել Կարապետյանի անունը չէր կարող ցուցակում լինել, քանի որ նա այս պահին չի համապատասխանում ՀՀ վարչապետի համար ներկայացված ցենզերին։ Նա կդառնա վարչապետ, երբ մենք հաղթենք ընտրություններին ու իրականացնենք սահմանադրական բարեփոխումներ։ Մենք հայտարարել ենք, որ Սամվել Կարապետյանը լինելու է միայն ՀՀ քաղաքացի»,– ընդգծեց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի