copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 23:35 20-04-2026

Իրանի «Բուշեր» ատոմակայանում մնացել է ընդամենը 24 մարդ. Ռոսատոմ

«Իրանի «Բուշեր» ատոմակայանից «Ռոսատոմ»-ի ավելի քան 600 աշխատակիցների տարհանումն ավարտվել է, Իրանում մնացել է ընդամենը 24 մարդ:

Աս մասին հայտնել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը, հաղորդում է Интерфакс-ը։

«Տեղանքում մնացել են միայն կամավորներ՝ 20 մարդ «Բուշեր» ատոմակայանում և չորս մարդ՝ անմիջապես Թեհրանում։ Նրանց խնդիրն է պահպանել ենթակառուցվածքները և կապ պահպանել տեղական պատվիրատուի հետ, որը դադարեցրել է բոլոր շինարարական աշխատանքները»,- ասել է նա։

Իրանի «Բուշեր» ատոմակայանը չորս անգամ հարձակման է ենթարկվել՝ մարտի 7-ին, մարտի 24-ին, մարտի 27-ին և ապրիլի 4-ին։ Վերջին հարվածը, ըստ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Լիխաչևի, «էապես հարվածել է ատոմակայանի ֆիզիկական անվտանգության պարագծին». սպանվել է իրանցի անվտանգության ծառայության աշխատակից։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
23:12 Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները