Ներքին 4 ամիս առաջ - 16:18 20-04-2026

Գյումրիի փոխքաղաքապետն ու քաղաքապետարանի աշխատակազմը միացան Միքայել Սրբազանի համար ստորագրահավաքին

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Երեկվանից Գյումրիի Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցու բակում սկսվել է ստորագրահավաք՝ տնային կալանքի տակ գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատ արձակելու պահանջով։

Ստորագրահավաքի նպատակն է վերացնել Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը։

Սրբազանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին միացել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը, ՀՅԴ ներկայացուցիչներ, մտավորականներ, երիտասարդներ, Շիրակի թեմի հավատացյալները։ Ստորագրահավաքը շարունակվում է։

Այսօր էլ Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու քաղաքապետարանի աշխատակազմը միացան Միքայել Սրբազանի համար ստորագրահավաքին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին