Ներքին 3 ամիս առաջ - 23:20 18-04-2026

Համերգների վրա է ծախսվում բյուջեն, բայց մեզ նման մարդիկ չկան իշխանության պլանների մեջ. տնակի բնակիչ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Խոնավ ու խարխլված պատերով տնակում է ապրում գյումրեցի Անահիտ Հարությունյանը։

Երիտասարդ կինն ասում է, որ տնակը նախատեսված էր երկու տարվա համար, բայց ստացվեց այնպես, որ 21մ2 սենյակը դարձավ մշտական կացարան։

«Էստեղ եմ քնում, էստեղ եմ հաց պատրաստում։ Ինչքան ուզում ես վերանորոգի ու կարգի բեր, մեկ է չի երևում։ Խոնավ է, ձմռանը ընդհանրապես չի տաքանում։ Խայտառակ վիճակ է, էս պայմաններում էլ ապրել չի լինում»,- մեզ հետ զրույցում ասում է Անահիտը։

Գյումրեցի կինն ասում է, որ 2018-ից սկսած տարբեր գրություններ է ուղարկել Շիրակի մարզպետի աշխատակազմին, Գյումրիի քաղաքապետարան, բայց նրա նամակներին որևէ ողջամիտ արձագանք չի տրվել։ Անահիտին շատ է վրդովեցնում պետական այրերի շարքային պատասխանները` ֆինանսավորում չկա։

«Համերգների վրա է ծախսվում բյուջեն, բայց մեզ նման մարդիկ չկան իշխանության պլանների մեջ»,- շարունակում է Անահիտ Հարությունյանը։

Մանրամասները`տեսանյութում.

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում