Ներքին 4 ամիս առաջ - 22:30 18-04-2026

Անխոնջ մշակը. Ռաֆիկ Ղազարյանի 80-ամյակը և գրադարանային շաբաթը Երևանում

Ապրիլի 18-ին՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում գրադարանագետ, մատենագետ, Հայկական գրադարանային ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանի հետ։

Միջոցառումը նվիրված էր նրա 80-ամյակին՝ համախմբելով ոլորտի ներկայացուցիչներին, գործընկերներին և ընթերցողներին։

Հանդիպման ընթացքում կարևորվեց գրքի և գրադարանի դերը, հատկապես մարզային համայնքներում, որտեղ տարբեր ծրագրերի միջոցով խթանվում է ընթերցանությունն ու մշակութային ակտիվությունը։

Ելույթ ունեցողները Ռաֆիկ Ղազարյանին բնութագրեցին որպես «անխոնջ մշակ», ով տարիներ շարունակ իր ներդրումն է ունեցել գրադարանային գործի զարգացման մեջ։

Միաժամանակ, Oragir.News-ի հետ զրույցում Ռաֆիկ Ղազարյանը բարձրացրեց ոլորտում առկա մի շարք խնդիրներ՝ անդրադառնալով հատկապես մարզային գրադարանների վիճակին, ընթերցանության մակարդակին և զարգացման անհրաժեշտությանը։

Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում՝ հագեցած հիշողություններով, գնահատանքի խոսքերով և մասնագիտական քննարկումներով։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը