Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 ամիս առաջ - 08:30 18-04-2026

Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան փակվելուց շուրջ 2 տարի անց աշխատակազմը չի ստացել աշխատավարձը․ շուրջ կես տարվա աշխատավարձ են պարտք:

Մեզ ահազանգել էր ծննդատան նախկին աշխատակից՝ անեսթեզիոլոգ Հայկանդուխտ Գրիգորյանը՝ որ չնայած քաղաքապետարանը խոստացել է վճարել, բայց հետո հրաժարվել է, թե ծննդատան նախկին կառավարիչն է պատասխանատու։

Մեր հրապարակումից հետո քաղաքապետարանից կոլեկտիվին խոստացել են, որ միջոցներ կձեռնարկեն։ Ծննդատունը 2020-ից հանձնված է եղել հավատարմագրային կառավարչին: 2022-ից կառավարիչն իր պարտավորությունները չի կատարել, եւ քաղաքապետարանը սկսել է պայմանագրի խզման գործընթաց։ Ապա ընթացել է դատական պրոցես, որն ավարտվել է 2024 թ. ապրիլի 29-ին:

Ծննդատան կառավարումը 2024 թ. մայիսի 1-ից անցել է քաղաքապետարանին, հուլիսի 14-ին առողջապահության նախարարի հրամանով կասեցվել է գործունեությունը: 2 տարի է՝ կոլեկտիվը չի ստացել կես տարվա աշխատավարձերը, դիմել են դատարան, որը պարտավորեցրել է վաճառել գույքը եւ վճարել գումարները, սակայն ԴԱՀԿ-ն քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Քաղաքապետարանից ասել են, թե ԴԱՀԿ-ն պարտատերերի ցանկն է պահանջել եւ խոստացել, որ կվճարեն աշխատավարձերը:

«Երեկ մեզ քաղաքապետարանից ասացին, որ ցուցակը դեռ չեն ստացել, խոսքը մոտ 180 մլն դրամ պարտքի մասին է։ Թվում է, թե ԴԱՀԿ-ն է պատասխանատու, բայց, մյուս կողմից, քաղաքապետարանի կառավարման տակ է եղել ԲԿ-ն։ Անհասկանալի թնջուկի մեջ ենք հայտնվել»,- ասաց Հայկանդուխտ Գրիգորյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանը միլիարդների պարգեւավճարներ է բաժանում, բայց ընդամենը 180 մլն դրամ աշխատավարձը հրաժարվում է վճարել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ