copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 16:32 17-04-2026

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ընդդիմության օգտին քվեարկող քաղաքացուն անվանում է «շուն ու շանգյալ». Շարմազանով

Լկտիության գագաթնակետն է, երբ երկրի կառավարիչն իրեն չընտրող ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներին անվանում է «շուն ու շանգյալ»:

Այս մասին գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։


«Նիկոլիզմի «ժողովրդավարության բաստիոնը» նոր բարձունքներ է նվաճում։ Զգալով իրեն սպասվող ֆիասկոն՝ Փաշինյանը նշում է. « ես չեմ կարա հավատամ,կներեք, հազար ներողություն, եթե ես հիմա ասեմ՝ գիտեք ինչ,կարողա Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն, Հայաստան դաշինքն ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակումա ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում էդքան շուն ու շանգյալ կա, որ կարա իրանց օգտին քվեարկի»։
Հասկանո՞ւմ եք … ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ընդդիմության օգտին քվեարկող ՀՀ քաղաքացիներին բառացի անվանում է «շուն ու շանգյալ»։

Կապիտուլյանտն իր «կիրթ ու կառուցողական գործընկեր» Ալիեւի ճամփով է գնում։ Ալիեւն աշխարհի հայությանն էր ֆաշիստ ու թշնամի անվանում, Նիկոլն ընդդիմության օգտին քվեարկող քաղաքացիներին՝ «շուն ու շանգյալ»։

Հարյուր հազարավոր քաղաքացիներ հունիսի 7-ին քվեարկելու են ընդդիմության օգտին, դու ո՞վ ես, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ» անվանես։

Ժամանակը բոլորին իր տեղն է դնելու։ Օրը կգա՝ բարին էլ հետը, կտեսնենք, թե ով է «շուն ու շանգյալ»»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել