Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:12 16-04-2026

Ո՛չ Նիկոլն է հետաքրքիր, ո՛չ իրա նվագը. գյումրեցիներ

Գյումրիի Վարդանանց հրապարակից եկող տոնական մթնոլորտը շատ գյումրեցիների չի ուրախացնում։ Հրապարակում բեմի տեղադրման աշխատանքներ են սկսվել. ապրիլի 19-ին «Խաղաղության ձայնը» խորագրով համերգ է լինելու։ Հայտնի երգիչ-երգչուհիների ելույթից հետո, ելույթ է ունենալու նաև Նիկոլ Փաշինյանի ինքնագործ «վարչաբենդը»։

Այս մասին անձամբ ինքը Փաշինյանն էլ էր հայտնել։ «Ապրիլի 19-ին, ժամը 17.00 Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի ունենալիք «Խաղաղության ձայնը» համերգին հրավիրել են նաեւ «Վարչաբենդին»»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ը գյումրեցիներից հետաքրքրվել է` արդյո՞ք մասնակցելու են համերգին։

Հարցվածների մեծ մասը չցանկացավ խոսել, մյուսներն էլ նշեցին, որ դեռ 2 օր ժամանակ ունեն, կմտածեն։

Որոշ մարդիկ էլ ընդհանրապես ցանկություն չունեն մասնակցելու միջոցառումների, որը այս իշխանություններն են կազմակերպել։

«Ո՛չ Նիկոլն է հետաքրքիր, ո՛չ իրա նվագը»,- նշեց հարցված քաղաքացին։

Մանրամասները` տեսանյութում։