Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 17:31 16-04-2026

Եթե 8 մլրդ դոլարով ավելացած արտաքին պարտքի 1%-ն ուղղվեր Գյումրիին՝ տնակների խնդիրը կլուծվեր․ փոխքաղաքապետ (տեսանյութ)

Գյումրիում շինարարական բում է սկսվելու, որն իր մեջ ընդգրկելու է թե՛ փողոցաշինություն, թե՛ բնակարանաշինություն։ Ծրագրերը նախագծային փուլում են։

Այս մասին այսօր, ասուլիսի ընթացքում, հայտարարել է Գյումրիի համայնքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը։

Առաքելյանն ամփոփել է նախորդ տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքը, խոսել նաև հետագա անելիքների մասին։ Նա շեշտում է, որ իրենց նախընտրական 31 ծրագրից 21-ը կատարված է։ Ասուլիսի ժամանակ Ավետիս Առաքելյանը խոսեց նաև բնակարանաշինական աշխատանքների մասին՝ ուշադրություն հրավիրելով տնակների խնդրի առկայությանը։

«Եթե 8 մլրդ դոլարով ավելացած արտաքին պարտքի 1%-ն ուղղվեր Գյումրիին՝ տնակների խնդիրը կլուծվեր»,- ասաց նա։

Ավետիս Առաքելյանն անդրադարձել է նաև մարզային իշխանության հետ հարաբերություններին։

Նա ընդգծել է, որ քաղաքական հայացքները չեն կիսում, բայց իրենց համար չկան բարիկադներ և պատրաստ են համագործակցել իշխանության հետ։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել