copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 16:04 15-04-2026

Մրգաշենում 52-ամյա տղամարդուն կյանքից զրկած հարազատ եղբայրներին քրեական ոստիկանները հայտնաբերել են

Երեկ՝ ապրիլի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով հայտնաբերել են Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Մրգաշեն բնակավայրի բնակիչներ 20-ամյա Ջանիկ Սիրեկանյանին և 17-ամյա Սիրեկան Սիրեկանյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են ապրիլի 13-ին իրենց համագյուղացուն՝ 52-ամյա Արթուր Ավագյանին, դանակի մի քանի հարվածներով մահ պատճառելու մեջ, ինչից հետո դեպքի վայրից դիմել էին փախուստի։

Ֆոտոլրագրողը հայտնում է, այս պահին նրանց ոստիկանները ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։

Քննության ընթացքում պարզվելու է, թե նրանցից ով է դանակի հարվածներ հասցնողը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր քննիչը դիմելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Եղվարդի դատարան, որպեսզի դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի համաձայնություն տա, և եթե դատարանը բավարարի, ավագ եղբայրը կտեղափոխվի ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, իսկ կրտսերը՝ նույն քրեակատարողական ծառայության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել