copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 13:23 15-04-2026

Դատախազը միջնորդել է Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով

Հակակոռուպցիոն դատարանում, այսօր՝ ապրիլի 15–ին, դատախազը միջնորդել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով։

Կան անձինք, որոնց վրա Կարապետյանը կարող է ազդեցություն ունենալու, ասաց դատախազ Արգամ Դալլաքյանը։

Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ դեռ երեկ միջնորդություն են ներկայացրել, որ փոխվի Սամվել Կարապետյանի խափանման միջոցը։Նա ընդգծել է, որ Կարապետյանը հիմա չի կարող մասնակցել ընտրացուցակի կազմմանը:

Առաջիկայում համագումարն է կուսակցության, որը պետք է հաստատի ընտրացուցակի առաջին 30 անուններն ու հաջորդականությունը:

Ինքը Սամվել Կարապետյանը «աբսուրդային» է որակել մեղադրանքը՝ նշելով, որ դատախազին բացարկ չի հայտնում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ