Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 10:58 14-04-2026

Գոռ Հակոբյանը լուսանկար է հրապարակել Գերմանիայից. հետևորդները սպասում են բարի լուրերի

Հայտնի դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը ով այս օրերին ընտանիքի հետ գտնվում է Գերմանիայում, սոցցանցերի իր էջերում հրապարակել է որդու՝ Ֆելիքսի նոր լուսանկարը:

Հրապարակումը ներկայացվել է առանց մեկնաբանության, ինչն էլ ավելի է հուզել երկրպագուներին: Հիշեցնենք, որ Գոռը, կինը՝ Հրուշ Մնոյանը, և նրանց որդին մեկնել են Գերմանիա՝ փոքրիկի բուժման նպատակով:

Այս լուրը մեծ արձագանք էր գտել համացանցում, և հազարավոր մարդիկ իրենց աջակցությունն էին հայտնել ընտանիքին: Արտիստի հետևորդները շարունակաբար նորություններ են սպասում Ֆելիքսի առողջական վիճակի վերաբերյալ:

Մեկնաբանությունների դաշտում չեն դադարում բարեմաղթանքները. մարդիկ հույս են հայտնում, որ բուժումը կտա իր ցանկալի արդյունքը, և ընտանիքը շուտով տուն կվերադառնա լավ լուրերով:

Մենք միանում ենք բոլոր բարեմաղթանքներին և փոքրիկ Ֆելիքսին մաղթում ենք քաջ առողջություն ու շուտափույթ ապաքինում:

Հավատում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան