Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:00 10-04-2026

Փաշինյանի անունը ո՛չ ուզում եմ լսեմ, ո՛չ էլ տենամ, թող հունիսի 7-ից գնա. հարցում

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե ինքը չընտրվի՝ պատերազմ է լինելու սեպտեմբերին։ Իսկ Սամվել Կարապետյանն ապրիլի 7-ին տարածած հայտարարության մեջ նշել է, որ Փաշինյանի վերընտրվելու դեպքում տնտեսական պատերազմ կսկսվի Ռուսաստանի հետ։

Oragir.News-ի լրագրողի հարցին, թե արդյո՞ք նման հայտարարությունները ժողովրդավարության դրսևորում են, Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի, ճեպազրույցի ժամանակ պատասխանել է, որ ժողովրդավարությունն այն է, երբ տարբեր քաղաքական ուժեր ներկայացնում են իրենց տեսակետները, իսկ վերջնական որոշումը կայացնում է ժողովուրդը՝ ընտրությունների միջոցով։

Oragir.News-ն այսօր շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարցրել. «Համաձա՞յն եք Փաշինյանի հետ, որ մարդկանց պատերազմով սպառնալը ժողովրդավարության դրսևորում է»։

Քաղաքացիների մեծ մասը բացասական դիրքորոշում հայտնեց։

«Ո՛չ ուզում եմ դրա անունը լսեմ, ո՛չ էլ տենամ։ Թող՝ հունիսի 7-ից սկսած էթա»,– հիասթափված ասաց մի տղամարդ։

Մի տղամարդ պատասխանեց, որ հստակ դիրքորոշում չունի, սակայն հավելեց․ «Ես տենց բաների հետ գործ չունեմ, բայց Փաշինյանը մեր կառավարիչը չի»։

«Ո՛չ Քոչինյան, ո՛չ Քոչարյան ինձ չի հետաքրքրում»,– առանց հարցը լսելու արձագանքեց մի կին։

Մեկ այլ քաղաքացի ընդգծեց․ «Իհարկե՝ ոչ։ Չէ, ես համաձայն չեմ։ Ես Փաշինյանին չեմ լսում»։

«Ո՞նց կարելի է տականքի հետ համաձայն լինել, իր համար ամեն ինչ ժողովրդավարական է»,– ասաց մի տղամարդ։

Մի քաղաքացի չցանկացավ երևալ տեսախցիկների առջև, բայց նշեց․ «Ինքը ինադու ա անում, որ ընտրվի, շանտաժի ա ենթարկում, որովհետև գիտի՝ ժողովուրդն իրեն էլ չի վստահում, ու չեն էլ հարգում»։

Մեկ այլ տղամարդ էլ հարցով արձագանքեց․ «Ուզո՞ւմ ես երկար ապրես՝ դրա անունը մի տուր ուրեմն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը