Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 14:47 10-04-2026

«Մեր տեսլականի հիմքում երաշխավորված խաղաղությունն է»․ կայացավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսը

Կայացավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսը։

Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում ասվում է, որ մեկ հարկի ներքո համախմբվել էին տարբեր ոլորտների հեղինակավոր, մեծ փորձ ունեցող մարդիկ, ովքեր ամիսներ շարունակ օր ու գիշեր աշխատել են՝ ներկայացնելով առկա խնդիրների լուծման իրենց հստակ և իրատեսական տեսլականը։

«Մեր տեսլականի հիմքում երաշխավորված խաղաղությունն է՝ հիմնված հավասարակշռված դիվանագիտության և հուսալի դաշնակիցների վրա։

Մենք առաջնորդվում ենք արդարության սկզբունքով։ Կարևոր չէ կուսակցական պատկանելությունը. կարևոր է մարդը, նրա գիտելիքը և ստեղծած արդյունքը։

Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան։

Մեր առաջարկած Հայաստանում չկան կեղծ բաժանումներ՝ արևմտամետներ, ռուսամետներ, ի վերջո, այդ պառակտումը ձեռնտու է միայն մեր թշնամիներին։

Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը, ու առաջնահերթը հենց այդ շահն է»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել