Ներքին 4 ամիս առաջ - 14:17 10-04-2026

Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել

Ֆասթ Բանկի աջակցությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում կայացել է Բարդերի ակումբի հերթական բարեգործական համերգը։ Երեկոյի ողջ հասույթը փոխանցվելու է «Հուսո տուն» բարեգործական հիմնադրամին՝ սոցիալական տարբեր ծրագրեր կյանքի կոչելու նպատակով։ Բարդերի ակումբի անդամ, հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանն ընդգծել է, որ Բանկը դարձել է իրենց վստահելի և հարազատ գործընկերը․ «Ֆասթ Բանկը մի շարք հարցերում բավական շատ օգնում է մեզ: Հատկապես այս ծրագրի շրջանակներում մենք է՛լ ավելի մեծ սիրով ու փայփայումով ենք մոտենում նման գործընկերությանը, որովհետև սա իսկապես հավաստում է այն, որ հանրության կարիքին ուղղված գաղափարների շուրջ համախմբումը, այն, որ շահույթ չի հետապնդում, լավագույն ապացույցն է ընկերության և երկարատև գործընկերության», - ասել է նա։

Հավելենք, որ Ֆասթ Բանկի և Բարդերի ակումբի բազմամյա գործակցության շնորհիվ կայացել են մեծաթիվ բարեգործական երեկոներ։ Աջակցությունն ուղղված է ոչ միայն բարեգործական միջոցառումների իրականացմանը, այլև մշակութային կյանքի զարգացմանը Հայաստանում։ «Բարդերի ակումբի Ֆասթ Բանկի հետ համագործակցությունը տեղի է ունենում բազմաթիվ տարիներ: Բանկն օժանդակում է նմանատիպ միջոցառումներին, նաև «Հուսո Առագաստ» միջազգային փառատոնին, այնպես որ սա մեկ-երկու տարվա պատմություն չէ, այլևս այս համագործակցությունն ունի պատմություն: Սա մի շատ կարևոր և հետաքրքիր նախադեպ է, որովհետև սա կամուրջ է բիզնես ոլորտի և սոցիալական ոլորտի միջև», - նշել է Բարդերի ակումբի անդամ, հեղինակ-կատարող Արեգ Նազարյանը։

Ի դեպ, Ֆասթ Բանկը նախորդ տարի 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել Հայաստանում ամենատարբեր ոլորտների զարգացմանն ու բազմաթիվ նախաձեռնությունների իրականացմանը, այդ թվում՝ առողջապահական, գիտական, մշակութային, կրթական, երիտասարդական և համայնքային զարգացման ծրագրերի։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի