Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 22:30 09-04-2026

Փաշինյանն իր սխալներից ա վախենում․ ինքը պիտի հեռանա, չսպասի, որ ժողովուրդը հեռացնի․ հարցում

Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտարարել էր․ «Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ։ Ախր ո՞նց չվախենամ, վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ»։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և քաղաքացիներին հարցրել․ «Ձեր կարծիքով՝ իրականում ինչի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը»։

Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։

«Ոչ մի վախեր չունի»,- շտապելով ասաց մի կին։

«Աստծուց է վախենում»,- նշեց մեկ այլ հարցված։

Մի կին էլ այսպիսի պատասխան տվեց․ «Ինքը վախկոտ ա, ամեն ինչից էլ վախենում ա»։

«Ոչ մի բանից չի վախենում, կողքին մարդ չունի»,- ասաց մի քաղաքացի։

Մեկ ուրիշը նշեց․ «Ինքն իրանից ու իրա սխալներից. իսկ որն է ճիշտ, ինքն էլ չգիտի, պիտի ինքը հեռանա, չսպասի՝ ժողովուրդը հեռացնեն»։

Մի կին արձագանքեց․ «Իրանից հարցրեք», ապա շարունակելով նշեց, որ մարդիկ հիասթափված են նրանից, վստահությունը կորցրել է, դրանից է վախենում։

Հնչեց նաև այս տեսակետը․ «Ներսի քաղաքական ուժերից, ժողովրդին քաղաքական գործիչներն են հրահրում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի