Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 18:30 09-04-2026

Քոչարյանը թող գնա «ատստավկա»․ ինչ խելոք բան պիտի ասի, որ լսեմ․ հարցում

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ՝ «Մեծ քաղաքականություն» խորագրով փոդքասթի շարք է սկսվել։

Նախօրեին հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ պատգամավորներ Ագնեսա Խամոյանի և Քրիստինե Վարդանյանի մասնակցությամբ «Մեծ քաղաքականություն» խորագրով փոդքասթի չորրորդ թողարկումը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ռոբերտ Քոչարյանի փոդքասթները նայո՞ւմ եք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չի դիտում, քանի որ ժամանակ չունի, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Ոչ, ժամանակ չունեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանին վստահում է։ «Կարելի ա ասել՝ այո։ Ես իրան վստահում եմ, որովհետև ինքը փորձով ապացուցել է, որ էս երկիրը տնտեսապես ոտքի է հանել, ամենակարևորը ստրատեգիական նշանակություն ունեցող երկու ճանապարհ է պատրաստել, որոնք խիստ կարևոր ստրատեգիական նշանակություն են ունեցել Հայաստանի համար»,- նշեց նա։

Քաղաքացիների մեկի կարծիքով էլ՝ Ռոբերտ Քոչարյանը ժողովրդին խաբում է։ «Չէ, ինչ մի խելոք բան պիտի ասի, որ լսեմ։ Հերիք չի, էդ մարդը թող գնա «ատստավկա», ինչ են ուզում, էս ժողովրդին էլ խաբում են, թե Ղարաբաղը հետ պիտի բերեմ»,- ասաց նա։

«Այո, ինքը նորմալ բաներ ասում ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում