Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 11:56 09-04-2026

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Էդիտա Գզոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը միանում է Հայաստանի և ողջ աշխարհի բազմաթիվ գիտնականներին, որոնք դատապարտում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) արդեն նախկին տնօրեն, դոկտոր Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականը: Այս մասին նշված է կազմակերպության X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ:

«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերականգնել Գզոյանին իր պաշտոնում և երաշխավորել ՀՑԹԻ-ի ակադեմիական ազատության իրավունքը: Աշխարհում, որտեղ ցեղասպանության հիշողությունը հարձակման տակ է, և որտեղ ցեղասպանության կանխարգելման նախագիծը լքված է, ցեղասպանության ուսումնասիրությանը և կանխարգելմանը նվիրված ակադեմիական հաստատությունների մտավոր ամբողջականությունն ավելի կարևոր է, քան երբևէ: Մենք պետք է պաշտպանենք դրանք, եթե մարդկությունը երբևէ ցանկանում է կառուցել ավելի խաղաղ ապագա:

Կան բազմաթիվ հզոր դեմքեր, պետություններ և լավ ֆինանսավորվող կազմակերպություններ, որոնք ճնշում են գործադրում Հայաստանի վրա՝ ընդունելու ցեղասպանության ժխտողական ազգային պատմություն՝ իր հսրևասնների ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խոստացված «խաղաղության» դիմաց:

Ցեղասպանության ժխտման լիազորությունները միայն լիազորում են ցեղասպաններին, և աշխարհը որևէ պատճառ չունի հավատալու, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան փոխել են իրենց ցեղասպանական մոտեցումը հայերի նկատմամբ: Ինչպես տեսանք Իսրայելի դեպքում, ցեղասպան պետությունները անպատիժ կերպով ստեղծում են տարածաշրջանային քաոս, որը սպառնում է ամբողջ աշխարհը ներքաշել պատերազմի մեջ։

Միակողմանի «կարգավորման գործընթացը» ցեղասպանության զոհերի, պատմական ճշմարտության և տարածաշրջանում երկարատև խաղաղության նկատմամբ դավաճանություն է։

Եթե Մեծ տերությունները ցանկանում են խաղաղություն, ապա ավելի լավ կլինի, եթե նրանք խրախուսեն և ֆինանսավորեն Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև անկախ միջազգային ճշմարտության և հաշտեցման գործընթաց, որը կաշխատի երկրների միջև քաղաքական և սոցիալական խաղաղության հասնելու ուղղությամբ՝ ապացույցների վրա հիմնված պատմական երկխոսության միջոցով։ Հակառակ դեպքում նրանք հող են նախապատրաստում ավելի շատ բռնության համար, և մենք վախենում ենք, որ հայերն են կրկին կրելու Մեծ տերությունների միջամտության ծանր հարվածը»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ