copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 20:45 08-04-2026

Վերջ խցանումներին․ REDstore-ի 7-րդ մասնաճյուղը արդեն Մասիվում է

REDstore խանութների ցանցը, առաջնորդվելով իր հաճախորդների առաջարկներով և կարիքներով, հայտարարում է նոր՝ 7-րդ մասնաճյուղի բացման մասին։ Նոր մասնաճյուղը գտնվում է Մասիվում՝ Գայի պողոտա 19/55 հասցեում՝ Մեգա Մոլի դիմացի մայթում։

Ընկերության համար առաջնային է հաճախորդների հարմարավետությունն ու ժամանակի խնայողությունը։ Վերջին շրջանում քաղաքում աճող խցանումները զգալի անհարմարություններ են առաջացնում և հաճախ դառնում ժամանակի կորստի պատճառ։ Հաշվի առնելով, որ REDstore-ի հիմնական մասնաճյուղերը կենտրոնացված են քաղաքի կենտրոնում՝ Մասիվի, Ջրվեժի և Ավանի բնակիչների շրջանում հաճախ դժվարություններ են առաջանում կենտրոն հասնելու հարցում։

Այս հանգամանքները հաշվի առնելով՝ ընկերությունը որոշում է կայացրել ընդլայնել իր ներկայությունը և բացել նոր մասնաճյուղ հենց Նոր Նորք վարչական շրջանում՝ ավելի մոտ լինելով իր հաճախորդներին։

Նոր մասնաճյուղի բացումը կարևոր և սպասված իրադարձություն է տվյալ վարչական շրջանի բնակիչների համար, ովքեր այսուհետ հնարավորություն կունենան օգտվել REDstore-ի լայն էլեկտրատեխնիկայի տեսականուց՝ առավել արագ, հարմար և հասանելի ձևով՝ առանց կենտրոն գալու անհրաժեշտության։

«Մենք շարունակաբար ընդլայնում ենք մեր ներկայությունը՝ ելնելով մեր հաճախորդների կարիքներից։ Մեր նպատակն է լինել ավելի մոտ յուրաքանչյուր հաճախորդին և ապահովել առավել հարմարավետ գնումներ»,- նշում է REDstore-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Հ․ Պողոսյանը։

REDstore-ը շարունակելու է իր զարգացումը՝ առաջնորդվելով մեկ հիմնական սկզբունքով՝ գնումները դարձնել ոչ միայն շահավետ, այլև հաճելի։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ