Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 19:00 07-04-2026

Գերիները կարող են պաշտոններ զբաղեցնել, բայց ստուգվելուց հետո

«Ցանկացած երկրում, որտեղ առկա են թշնամու կողմից վերադարձված ռազմագերիներ պետք է հստակ օրենսդրություն գործի, ինչպես վարվել նրանց հետ»,- ասաց գրող, հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը՝ անդրադառնալով իր վերջին գրառմանը, որտեղ նշել էր, որ գերությունից վերադարձած անձը պետք է անցնի տևական վերականգնողական փուլ և մինչև կյանքի վերջ գտնվի հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո։

Նա Oragir.News-ի հետ զրույցում բացատրեց, որ սա ոչ թե մարդուն նսեմացնելու, այլ պետական անվտանգությունը պաշտպանելու համար է, քանի որ գերության ընթացքում մարդկանց կարող են ստիպել կատարել տարբեր գործողություններ, որոնցից հետո նա այլևս ազատ մարդ չէ։

Հրապարակախոսի խոսքով՝ գերության մեջ հայտնված անձը դառնում է խոցելի, և մենք չգիտենք, թե ինչ է կատարվել նրա հետ։ Նա նշեց նաև, որ վերադարձածները պետք է անցնեն համապարփակ ստուգումներ, որոնք կարող են տևել մեկից մինչև հինգ տարի. «Այդ ընթացքում անձը պետք է անցնի պոլիգրաֆով (դետեկտոր G) ստուգում և ստորագրի փաստաթուղթ, որով պարտավորվում է չուղղորդել մարդկանց կամ թշնամի երկրի վերաբերյալ մեկնաբանություններ չանել, քանի որ դա կարող է անել հենց այդ երկրի հանձնարարությամբ»։

Առաքել Սեմիրջյանն ընդգծեց, որ բոլոր երկրներում չի թույլատրվում, որ ռազմագերիները՝ առանց համապատասխան ստուգման ու ռեաբիլիտացիայի, որևէ գործողություն կատարեն, որովհետև հոգեբանական տրավմա ստացած մարդիկ կարող են վտանգ ներկայացնել ազգային անվտանգությանը։

Այն հարցին, թե գերիներին արդյո՞ք չի կարելի ընտրել քաղաքական պաշտոններում, հրապարակախոսը պատասխանեց. «Գերիներին կարելի է ընտրել, բայց համապատասխան ստուգում անցնելուց հետո»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞ւմ է ուղղված իր ակնարկը և ո՞վ է Հայաստանում հավակնում քաղաքական պաշտոնի, նա նշեց, որ սա ոչ թե անձնավորված ակնարկ է, այլ պետական ստրուկտուրայի հարց։ Այդուհանդերձ, նա հավելեց, որ համացանցում կարելի է տեսնել տարբեր ռազմագերիների, որոնք տարբեր մեկնաբանություններ են անում։

Հիշեցնենք, որ հրապարակախոսն իր գրառման մեջ որպես օրինակ էր բերել ԱՄՆ սենատոր Մաքքեյնին, ով լինելով ազգային հերոս, չընտրվեց ԱՄՆ նախագահ, քանի որ շուրջ հինգ տարի գտնվել էր գերության մեջ։ Սեմիրջյանը հայտարարության մեջ գրել էր. «Պետության խնդիրը պետք է լինի ռազմագերիներին սոցիալական պաշտպանության տակ առնելը, որպեսզի նրանց չօգտագործեն ներքաղաքական նպատակներով, ինչը տվյալ պարագայում ամենավտանգավորն է»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել