copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 09:08 07-04-2026

Քոչարյան Անդրանիկը իշխող ռեժիմի դեմքն ու ցուցիչն է, որը բացահայտում է իշխանության վերաբերմունքը բանակի ու զինծառայողների նկատմամբ․ Աբրահամյան

Իշխանությունն Անդրանիկ Քոչարյանի շուրթերով ազդարարեց զինծառայության վերաբերյալ իր բանաձևը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ա. Քոչարյանն իր տղայի՝ բանակում չծառայելու վերաբերյալ հարցին ի պատասխան արձագանքել է․ «Իմ տղայի չափ գիտելիք դուք էլ ունենայիք, չէիք ծառայի․ նա բարձրակարգ մարդ է»։
Իրենց տղաները մեծ գիտելիքներ ունեն, ըստ այդ տրամաբանության՝ «բարձրակարգ» են, և դրա համար էլ բանակում չեն ծառայում։

Պարզ է, չէ՞, սրանց կարծիքն ու մոտեցումը մեր զինծառայողների մասին։

Քոչարյան Անդրանիկը իշխող ռեժիմի դեմքն ու ցուցիչն է, որը բացահայտում է իշխանության իրական վերաբերմունքը բանակի ու զինծառայողների նկատմամբ։
Այն պետությունը, որը չի գիտակցում հայրենիքի պաշտպանի դերն ու առաքելությունը, պարզապես ապագա չունի։

ՀԳ․ Անդրանիկ Քոչարյանների քաղաքական ներկայությունն է, որ մեր երկիրն ու բանակը պարտությունների և ծանր կորուստների այս կետին է հասցրել»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել