copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 18:35 04-04-2026

Բանտից մինչև ինսուլտ․ Կարեն Հակոբյանի խոստովանությունը

Հայկական երաժշտության նախկին ամենասիրելի դեմքերից մեկը՝ Կարեն Հակոբյանը, երկարատև դադարից հետո հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։ Tete A Tete հաղորդման շրջանակներում երգիչը բացահայտել է իր կյանքի ամենամութ ու ծանր էջերը՝ սպանության գործով դատապարտումից մինչև կաթվածահար վիճակ։

Տարիներ առաջ Կարեն Հակոբյանը վայելում էր հանդիսատեսի անսահման սերը։ Սակայն նրա կյանքը կտրուկ շրջադարձ ունեցավ, երբ արտիստը հայտնվեց միջադեպի կենտրոնում, որն ավարտվեց սպանությամբ։ Արդյունքում՝ երկար տարիների բանտարկություն, որը փոխեց ամեն ինչ։

«Կալանքս կրելուց հետո դուրս եկա ու ուզում էի շարունակել արվեստս։ Ներկայացրեցի «Հայր մերը», այլ երգեր, բայց 2022-ին ամեն ինչ վերջնականապես փլուզվեց»,- պատմում է երգիչը։

2022-ին առանց որևէ նախանշանի երգիչը ստացավ ինսուլտ։ Այն, ինչ սկզբում թվում էր սովորական գլխացավ կամ ճնշման տատանում, արտիստին 6 ամիս շարունակ գամեց անկողնուն։ Տևական ժամանակ անշարժացած վիճակ։ Երգիչը սկզբում չի էլ գիտակցել, որ կյանքը վտանգված է։ Օրվա մեծ մասն անցկացնում է անկողնում, պայքարում է ֆիզիկական և հոգեկան ծանր ցավերի դեմ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը