copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 11:20 03-04-2026

Ալեն Սիմոնյանի նշանածը նկարահանվել է Էրիկի նոր տեսահոլովակում. համացանցի արձագանքը

Երգիչ Էրիկ Կարապետյանը ներկայացրել է իր նոր՝ «Իմ Սեր» տեսահոլովակը, որն իսկական իրարանցում է առաջացրել համացանցում։

Պատճառն ամենևին էլ միայն երգը չէ, այլ գլխավոր հերոսուհու ընտրությունը։

Տեսահոլովակում նկարահանվել է մոդել Անելյա Գուբրյանը, ով հանրությանը հայտնի է որպես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նշանածը։

Երկարատև դադարից հետո Անելյայի վերադարձը էկրաններ ստիպել է հետևորդներին սկսել բուռն քննարկումներ։

Մեկնաբանություններում շատերը վստահություն են հայտնել, թե այս աշխատանքը պատահականություն չէ։ Օգտատերերի մի մասը նույնիսկ ենթադրում է, որ երգն ու տեսահոլովակը հենց Ալեն Սիմոնյանի «պատվերն» է՝ սիրելիի համար։

Թեև շատերը փորձում են թեմային քաղաքական երանգ տալ, Էրիկի երկրպագուները հիշեցնում են՝ նա պրոֆեսիոնալ արտիստ է, և սա ընդամենը գեղեցիկ ստեղծագործական համագործակցություն է։

Հանրության ուշադրությունից չի վրիպել նաև մի հետաքրքիր փաստ։ Հայտնի է, որ Ալեն Սիմոնյանի նախկին կինը՝ Մարիամը, բավականին մտերիմ հարաբերություններ ունի Էրիկ Կարապետյանի հետ։ Շատերը կարծում էին, որ այս հանգամանքը կարող էր խոչընդոտ հանդիսանալ Ալենի նոր ընտրյալի հետ աշխատելուն, սակայն, ինչպես տեսնում ենք, խնդիր չի եղել։

Հոլովակը հրապարակել է նաև Ալեն Սիմոնյանը՝ իր սթորի բաժնում։

Անկախ քննարկումներից, փաստ է մեկ բան՝ Անելյան կրկին ակտիվ է և պատրաստ է նոր նախագծերի։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել