Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 18:35 02-04-2026

Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։

Նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ ներդրումը տարածաշրջանում հաստատված խաղաղության գործում։
Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին վերաբերող հարցեր։

Առանձին անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգետիկային և այդ ոլորտի օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտին։

Դեյվիդ Ալենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել ՏԿԵ նախարարության հետ՝ առկա օրակարգով սահմանված ծրագրերն իրագործելու և համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։

Կողմերը պայմանավորվել են նախանշված ուղղություններով շարունակելու արդյունավետ համագործակցությունը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել