Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:00 01-04-2026

Անուղեղ Նիկոլին պետք ա կալանավորեն, ոչ թե դպրոցականին․ հարցում

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։ Նա ձերբակալվել էր կիրակի՝ մարտի 29-ին, երբ ըստ իրավապահների՝ փորձել էր իբրև հարվածել Նիկոլ Փաշինյանին: Երկվորյակ եղբայրներից մյուսի՝ Միքայել Մինասյանի նկատմամբ ավելի վաղ որպես խափանման միջոց կիրառվել էին բացակայելու արգելքը և գրավը: Նա ազատ էր արձակվել:

Հիշեցնենք՝ մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ ըստ իրավապահների Փաշինյանին իբրև հարվածել փորձող դպրոցականը 2 ամսով կալանավորվեց»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա նորմալ չի, որոշներն էլ ասացին, որ դպրոցականը ոչինչ չի արել։ «Անորմալ երևույթ ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դպրոցական ոչինչ չի արել, որի համար կալանավորվի։ «Չէ,նորմալ չի, էդ էրեխեն ինչ ա արել, որ կալանավորեն։ Իրավապահներն իրանցն ա դրա համար կալանվորել են, իրա թուլությունից տենց բան ա անում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանին պետք է կալանավորեն։ «Իրան պետք ա կալանավորեն, էդ անուղեղին, որովհետև ինքը մարդ չի, որովհետև կերավ բոլորին»,- ասաց նա։

«Էս երկրում ոչ մի բանը վաղուց նորմալ չի, քոռից սկսված ոչ մի բանը նորմալ չի մինչ էսօր»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել